Լավրովն ու Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային իրադրությունն ու Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Քննարկվել է նաև Մոսկվայում կայացած 3+3 ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, ՌԴ, Թուրքիա, Իրան, այդ ձևաչափով հանդիպումից Վրաստանը հրաժարվել է) հիմնադիր ժողովը և հայ ու ադրբեջանցի հասարակական գործիչների հանդիպումը։

Լավրովն ու Բայրամովը նաև անդրադարձել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգին ու այլ հարցերի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում