Երևանում բացվել է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը

Երևանում բացվել է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը

Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցում են հայկական և արտասահմանյան ավելի քան 50 ընկերություններ, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Բելառուսից և մի շարք այլ երկրներից:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում