Հնդկաստանը աշխարհում COVID-19 դեպքերի քանակով գերազանցում է Բրազիլիային
Հնդկաստանը կորոնավիրուսային վարակի դեպքերի քանակով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: Այս մասին հայտնում է Times of India-ն՝ վկայակոչելով Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալները:
Նշվում է, որ անցած 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակների ռեկորդային 168.912 նոր դեպք, մահացել է 904 մարդ:
Ընդհանուր առմամբ, Հնդկաստանում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսը հայտնաբերվել է 13 527 717 մարդու մոտ:
Մինչ այս պահը Բրազիլիան (13,45 միլիոն դեպք) COVID-19 դեպքերի թվով երկրորդն էր աշխարհում: Առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Միացյալ Նահանգները՝ 31197 511 դեպքով:
Կարծիքներ