Զինծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների համար 628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին իրականացված ագրեսիվ պատերազմի առնչությամբ ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող ավելի քան 1580 քրեական գործերով 628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում նաև բաձրաստիճան սպաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ինչպես քանակական, այնպես էլ բովանդակային առումով ահռելի ծավալներ ունեցող այս քրեական գործերի քննություններն իրականացվում են մի քանի հիմնական ուղղություններով՝ զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացներում թույլ տրված հանցավոր խախտումներ, պատերազմից առաջ և դրա ընթացքում սպառազինության, ռազմական պարագաների գնումների ձեռբերման ընթացքում հնարավոր կոռուպցիոն սխեմաների գործադրում, ռազմավարական ու մարտավարական մակարդակներում զինված ուժերի, դրա առանձին ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, իրականացման ընթացքում հանցավոր թերացումներ, կոնկրետ իրավիճակներում հրամանատարության կողմից տրված հրամանների, մարտական առաջադրանքների կատարումից հրաժարվելու դեպքերի, դրանց պատճառների և հետևանքների պարզում:
Կարծիքներ