Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Քննարկվել են  Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական քայլերը՝ ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների միջև հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում