Սամվել Բաբայանը հորդորում է տեղափոխվել պայքարի գործնական դաշտ՝ առաջարկելով իր տարբերակը
ԼՂ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն առաջարկում է ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տարբերակները՝ հորդորելով դուրս գալ պայքարի իմիտացիայից:
Այս մասին վերջինս հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Արցախում ամենաօգտագործված բառը «պայքար»-ն է։ Պայքարի տարբեր մոտեցումներ են առաջարկվում։ Ես առաջարկում եմ դուրս գալ լոզունգային քաղաքականությունից, հրաժարվել պայքարի իմիտացիայից և տեղափոխվել գործնական դաշտ։
Որպես խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար՝ մասնավորապես առաջարկում եմ հետևյալ գործնական և իրավական քայլերը՝
Ստեփանակերտ – Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ,
Դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ, վերանայելու Ադրբեջանի անդամակցությունը այն տարածքով, որով ընդունվել է ՄԱԿ։
Դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի՝ հանգուցալուծելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը»:
Կարծիքներ