Մի շարք փրկարար ծառայողներ խրախուսական պատվոգրեր ստացան

 Մի շարք փրկարար ծառայողներ խրախուսական պատվոգրեր ստացան

Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա` Սեպտեմբերի 4-ի կապակցությամբ` Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ՀՆՓԱԻԿ և թիվ 8 ՀՓՋ-ի մի շարք փրկարար ծառայողների հանձնեց պատվոգրեր`մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար:

Ա.Պողոսյանը շնորհավորեց մեր հասարակության առաջնագծում ծառայություն իրականացնող նվիրյալներին և շնորհակալութուն հայտնեց ամենօրյա պատասխանատու աշխատանքի համար: Ա.Պողոսյանը կարևորեց և բարձր գնահատեց ՀՀ ԱԻՆ նախարար, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանի ներդրումը կառույցի կայացման մեջ, որի արդյունքում ականատես ենք լինում համակարգված և օպերատիվ աշխատանքների իրականացմանը: Ա.Պողոսյանը ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ի անձնակազմի հետ շրջայցի ընթացքում ծանոթացավ նաև հրշեջ-փրկարարական ջոկատի առօրյային ու կենցաղային պայմաններին, աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին և պատրաստակամություն հայտնեց աջակցել կառույցի առաջխաղացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում