Վթարային վայրէջքի պատրասվող Սամարա–Մոսկվա երթուղով ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել
Սամարայից Մոսկվա թռչող ուղևորատար Airbus 321 ինքնաթիռը, որն անվադողի պայթելու պատճառով պատրաստվում էր վթարային վայրէջքի, բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
Նա հիշեցրել է, որ ինքնաթիռում եղել է 186 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամ։
Կարծիքներ