Պարեկները չամրակապված վարելու արձանագրություն կազմելիս պարզել են, որ վարորդը հետախուզվում է գողության համար
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկները մայիսի 29-ին Երևան-Մեղրի ճանապարհի 140-րդ կմ հատվածում ծառայություն կատարելիս չամրակապված վիճակում վարելու համար կանգնեցրել են «ՎԱԶ-2121140 Ուրբան» մակնիշի մեքենան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, արձանագրություն կազմելիս պարզվել է, որ վարորդը՝ 38-ամյա Նվեր Հ.-ն, ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳ գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Նա ձերբակալվել և տարվել է ոստիկանության Վայքի բաժին:
Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրություն:
Նշվում է, որ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ