Պարեկների և Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ջանքերով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Պարեկների և Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ջանքերով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Մայիսի 31-ի լուսադեմին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Ռուբինյան փողոցից Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Ստեփանավանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու. կասկածանքը` թմրամիջոց պահելն ու օգտագործելը:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ: Հայտնաբերվածի տեսքը ոստիկաններին որոշակի ենթադրությունների տեղիք տվեց:

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկվածը թմրամիջոցով փաթեթները ձեռք էր բերել «տելեգրամի» միջոցով՝ որոշակի վճարի դիմաց դրանք նախապես պայմանավորված տարբեր թաքստոցներում տեղադրելու նպատակով:

Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը հաստատեց ոստիկանների ենթադրությունը, նաև հավելեց, որ այդ օրն արդեն հասցրել էր հինգ փաթեթ տեղադրել Ռուբինյանց փողոցի տարբեր հատվածներում:

Նշանակվել են փորձաքննություններ, տղամարդը ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում