Մարզերին կբաշխվի 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա
Մարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ, որի արդյունքում ձեռք է բերվել 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա:Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Մեքենաներն ունեն բարձր տեխնիկական հագեցվածություն, ինչը կհեշտացնի բուժանձնակազմի ամենօրյա բնականոն աշխատանքը:
Մեքենաները բաշխվելու են մարզերին՝ դժվար հասանելի գյուղական վայրերում կանչեր իրականացնելու համար, այդ թվում սահմանամերձ Տավուշին, բնակչությանը ապահովելով պատշաճ շտապ բժշկական օգնության ծառայություններով:
Կարծիքներ