Սյունիքի Օխտարի դպրոցում փառքի անկյուն է բացվել

Սյունիքի Օխտարի դպրոցում փառքի անկյուն է բացվել

Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն ու մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն Օխտարի միջնակարգ դպրոցում (Կապան համայնք) մասնակցել են Արցախյան վերջին պատերազմում հերոսացած` դպրոցի շրջանավարտ Կարեն Գրիգորյանի անունը կրող «Փառքի և հավերժության անկյունի» բացման հանդիսավոր արարողությանը:

 

Միջոցառմանը ներկա էին զոհված հերոսի ծնողները, դպրոցի՝ պատերազմի ժամանակ վիրավորված շրջանավարտները, ԵԿՄ անդամներ ու այլ հյուրեր: Անկյան բացման և օրհնության կարգ է կատարել Տեր Շիրակ քահանա Խանոյանը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների անմահ հիշատակը:

 

Բացման արարողությունից հետո դպրոցամերձ տարածքում իրականացվել է ծառատունկ, և 2020 թ. Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված պուրակ է հիմնվել։ Ծառատունկը կազմակերպվել էր «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոնի և Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համատեղ ուժերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում