NABU բնապահպանական կազմակերպությունը դատարան է դիմել ընդդեմ «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման

NABU բնապահպանական կազմակերպությունը դատարան է դիմել ընդդեմ «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման

NABU բնապահպանական կազմակերպությունը հայց է ներկայացրել Համբուրգի դատարան ընդդեմ «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

«NABU-ն այսօր դատական հայց ներկայացրեց «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման համար Նավագնացության և հիդրոգրաֆիայի դաշնային վարչության կողմից տրված թույլտվության դեմ: Հայցը վերաբերում է Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող գազատարի դեռ անավարտ հատվածին»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, ապրիլի կեսերին մեկ այլ գերմանական բնապահպանական կազմակերպություն՝ Deutsche Umwelthilfe-ն, համանման պահանջներով բողոք էր ներկայացրել Համբուրգի դատարան:

Ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով ԵՄ ղեկավարությանը կոչ էր անում դադարեցնել Ռուսաստանից նավթի ու գազի ներկրումը և հրաժարվել «Հյուսիսային հոսք 2» նախագծի իրագործումից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում