Համոզված եմ, որ այս օրերին ականատես ենք լինելու դիտարժան մենամարտերի. Համբարձում Մաթևոսյան

Համոզված եմ, որ այս օրերին ականատես ենք լինելու դիտարժան մենամարտերի. Համբարձում Մաթևոսյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

 

 

Միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը.

 

«Սիրելի՛ հյուրեր,

 

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ բոլորիդ մեր երկրի սպորտի պատմության մեջ տեղի ունեցող այս աննախադեպ միջոցառմանը:

 

Շնորհակալություն եմ հայտնում Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային և Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիային՝ Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը Հայաստանում անցկացնելու պատվին արժանացնելու համար:

Վստահեցնում եմ, որ Հայաստանն արել է առավելագույնը՝ առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և այն սպորտային իրական տոնի վերածելու համար:

 

Համոզված եմ, որ այս օրերին ականատեսն ենք լինելու դիտարժան մենամարտերի, իսկ այս մրցաշարով ազդարարելու ենք Հայաստանում բռնցքամարտի զարգացման նոր փուլի մասին:

Սիրելի՛ հյուրեր,

 

Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը հայտարարում եմ բացված»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում