Բնապահպանությունն ու տնտեսությունը՝ միմյանց փոխլրացնող. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Բնապահպանությունն ու տնտեսությունը միմյանց զոդված ոլորտներ են։ Եթե տնտեսության դրական տեղաշարժը բնապահպանության հետ ձեռք ձեռքի չեղավ, վերջնահաշվարկում կորուստներն ենք հաշվելու։ Եթե տնտեսական շահը հակադրվեց բնությանը, ի վերջո շահող կողմ չի լինելու, այդ թվում եւ՝ տվյալ պահին տնտեսական օգուտ քաղածը։
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը գիտակցո՞ւմ են բնապահպանության դերը երկրի ու տնտեսության զարգացման գործում։ Դատելով նախընտրական ծրագրերից՝ մեղմ ասած՝ ոչ բավարար չափով։ Որոշ ուժեր բնապահպանության ոլորտն իրենց անելիքներում նույնիսկ չեն էլ ներառել։ Որոշ ուժեր «էկո» բառին առնչվող մի երկու բառ էլ կցել են ու անցել առաջ։ Ուժեր էլ կան, որ ե՛ւ խոստում են տվել, ե՛ւ անելիքն ու ուղղությունը նշել։
Ի դեպ, որոշ ուժերի համար տնտեսական ծրագրերը «թշնամի» են բնությանը, նրանք ոչ մի կերպ տնտեսության եւ բնության համադրման եզրեր չեն գտնում՝ դրանով իսկ ցույց տալով, որ ոչ բնապահպանության խորքն են ընկալում, ոչ տնտեսությունն են պատկերացնում...»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ