Բռնցքամարտի Համաշխարհային Խորհուրդը Հայաստանում գրասենյակ կունենա

Բռնցքամարտի Համաշխարհային Խորհուրդը Հայաստանում գրասենյակ կունենա

Հայաստանում կգործի WBC (Բռնցքամարտի Համաշխարհային Խորհուրդ) գրասենյակ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը Մեքսիկայում համագործակցության պայմանագիր է ստորագրել WBC նախագահ Մաուրիսիո Սուլեյմանի հետ: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

WBC Հայաստանի պատվիրակությունը նոյեմբերի 6-11-ը կմասնակցի կազմակերպության 60-րդ կոնգրեսին, որի ընթացքում պաշտոնապես կներկայացվի Հայաստանը՝ տարածաշրջանում WBC ներկայացուցիչ: Հաղորդվում է, որ  նոյեմբերի 3-ից, կգործի նաև ֆեդերացիայի պաշտոնական կայքը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում