Շոլցը Բունդեսթագից վստահության քվե է խնդրել

Շոլցը Բունդեսթագից վստահության քվե է խնդրել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր կառավարության համար Բունդեսթագից վստահության քվե է խնդրել. հայտնում է Dolce Welle-ն Radar Armenia-ին։ Քվեարկությունը տեղի կունենա մի քանի ժամվա ընթացքում։ Սպասվում է, որ Բունդեսթագը եռակուսակցական կոալիցիայի փլուզումից հետո անվստահություն կհայտնի Շոլցի կառավարությանը։

Հավանական է, որ «Միություն-90․ Կանաչներ» կուսակցության անդամները ձեռնպահ կմնան քվեարկությունից, իսկ Ազատ դեմոկրատները չեն աջակցի կառավարությանը։ Եթե պատգամավորների մեծամասնությունը անվստահություն հայտնի, Գերմանիայի նախագահը կլուծարի Բունդեսթագը։ Այդ դեպքում գործող կառավարությունը կշարունակի իր գործունեությունը՝ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը։

Գերմանիայի պատմության մեջ կանցլերը արդեն հինգերորդ անգամ է դիմում Բունդեսթագին վստահության քվե հարցնելու համար։ Վերջին անգամ դա արել էր Գերհարդ Շրյոդերը՝ 2005 թվականին

   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում