Նիկոլ Փաշինյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ:

Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում