Ջոնսոնն ասել է, որ Զելենսկուն ապաստան է առաջարկել Մեծ Բրիտանիայում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է ռուսական հատուկ ռազմական գործողության պատճառով իր տարհանման հնարավորությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ջոնսոնը չի բացառել իր այցը Կիև՝ չնայած Ուկրաինայում շարունակվող ռուսական հատուկ գործողությանը։ «Ես ցանկանում եմ որևէ կերպ աջակցել նրան: Չգիտեմ՝ արդյոք այս այցը արդյունավետ միջոց կլինի իմ աջակցությունը ցույց տալու համար»,- հավելել է նա։
Կարծիքներ