Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը խափանել են հութիների հարձակումները
Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության անձնակազմերը որսացել և ոչնչացրել են Եմենի Անսար Ալլահ (Հութի) շարժման ապստամբների կողմից արձակված չորս ականապատ անօդաչու թռչող սարքեր: Այս մասին կիրակի հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։
Դաշինքի տվյալներով՝ ապստամբները անօդաչու սարքերի օգնությամբ փորձել են գրոհել թագավորության հարավային շրջանը։ Մասնավորապես, ինչպես նշվում է, «թշնամական հարձակումն» ուղղված է եղել աշխարհի խոշորագույն աղազերծման կայաններից մեկի՝ Կարմիր ծովի ափին գտնվող Աշ-Շուքիկում և Ջիզանում Սաուդյան Արամկո նավթային ընկերության օբյեկտի վրա։
Մեկ այլ անօդաչու թռչող սարք ուղղված է եղել Խամիս Մուշաիթ բնակավայրի ուղղությամբ։ Տեղում ավերածություններ և զոհեր կա՞ն, չի հաղորդվում։
Կարծիքներ