Ականապատման մասին լուրերից հետո Ryanair-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկում
Ryanair-ի` Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի ազգային օդանավակայանում` օդանավի ականապատման մասին հաղորդումից հետո, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը:
«Օդաչուները հայտնել էին ականապատման մասին: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ականապատման մասին տեղեկությունները չեն հաստատվել»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նրա խոսքով` ուղեւորների ուղեբեռն այժմ ստուգվում է, դրանք վերաստուգվում են: «Բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելուց հետո ինքնաթիռը կթռնի իր երթուղով»,- հայտնել են օդանավակայանից:
Լրատվամիջոցների հաղորդմամբ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ էր տվել Մինսկում Ryanair-ի ինքնաթիռն ընդունելու հրամանը, որի հետ կապված ականապատման մասին հաղորդում էր ստացվել: Լուկաշենկոյի անունից ուղեւորատար ինքնաթիռն ուղեկցելու համար կործանիչ էր օր բարձրացվել: Այժմ ՄիԳ-29-ը սպասում է անհրաժեշտ ստուգիչ միջոցառումների ավարտին՝ ինքնաթիռը Լիտվայի հետ սահման ուղեկցելու համար:
Կարծիքներ