Գիտնականները Ալցհայմերի հիվանդության դեմ պայքարող գեն են հայտնաբերել
Ամերիկացի և ավստրալացի գիտնականները դիտարկել են գլխուղեղի, այսպես կոչված, ինքնամաքրման համակարգի աշխատանքը և հայտնաբերել են, որ HIF1A գենը մարդու ուղեղը Ալցհայմեր հիվանդությունից պաշտպանելու գործում մեծ դերակատարում ունի: Այս մասին, Nature Communications. ամսագրի փոխանցմամբ, հայտնել է Դյուկի համալսարանի մամուլի ծառայությունը:
Կենսաբանները ենթադրում են, որ Ալցհայմեր հիվանդության առաջացման հիմնական պատճառը ուղեղի բջիջներում բետա-ամիլոիդի՝ պաթոգեն սպիտակուցի կուտակումն է :
Գիտնականները հայտնաբերել են,որ ուղեղի որոշ օգտակար բջիջների կարող են ոչնչացնել բետա-ամիլոիդի կուտակումները: Իսկ Ալցհայմեր հիվանդությունով տառապողների գլխուղեղում դա տեղի չի ունենում, ինչը գիտնականներին ստիպել է պարզել պատճառները և բջիջների աշխատանքի վերականգնման հնարավորությունները:
Գիտնականները փորձեր են կատարել կրծողների վրա, որոնք ևս գենետիկորեն հակված են Ալցհայմեր հիվանդությամբ տառապելու: Փորձարկումները շարունակվում են և գիտնականները հույս ունեն գլխուղեղի ինքնամաքրման համակարգի աշխատանքի խափանումների պատճառը ի հայտ բերել և գտնել դրանք շտկելու տարբերակը:
Կարծիքներ