Կանադայի վարչապետը խոստացել է Ուկրաինային շարունակել ռազմական օգնությունը

Կանադայի վարչապետը խոստացել է Ուկրաինային շարունակել ռազմական օգնությունը

Կանադայի իշխանությունները կշարունակեն Կիևին տրամադրել համապարփակ օգնություն, ներառյալ ռազմական, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնությունը զանգվածային հարվածներ հասցրեց Ուկրաինայի էներգետիկ, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Ռուսաստանի այս պահվածքը դատապարտելի է և միայն ամրապնդում է մեր վճռականությունը»,- գրել է նա Twitter-ում։ Թրյուդոն հավելել է, որ Օտտավան կշարունակի «աջակցել Ուկրաինային՝ ներառյալ ռազմական օգնություն տրամադրելը»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում