Կորոնավիրուսի կրկնավարակի դեպքեր Վրաստանում չեն հաստատվել. Գամկրելիձե
Վրաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքեր ներկա փուլում չեն հաստատվել: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին հայտնել է Վրաստանի հանրային առողջության և հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Նրա խոսքով՝ կրկնավարակի մոտ երեք տասնյակ ենթադրյալ դեպքեր են եղել: Կասկածելի բոլոր դեպքերի ուսումնասիրման համար գենետիկական հետազոտություններ են արվել:
«Դրանց մեծամասնությունը բացասական է: Երկու դեպքերի հարցով շարունակվում են գենետիկական հետազոտությունները: Ներկա պահին կրկին վարակվելու դեպք Վրաստնում չի հաստատվել»,- ասել է մասնագետը:
Վրաստանում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 261 620-ի, որը հավասարազոր է երկրի բնակչության 7 տոկոսին: Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 3269 դեպք:
Կարծիքներ