Գիտնականները նշել են կորոնավիրուսի տարածման գլխավոր գործոնները
Նիկոսիայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները բացահայտել են կորոնավիրուսային հիվանդության տարածման գլխավոր գործոնները:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, մասնագետները համակարգչային մոդել են ստեղծել՝ հաշվի առնելով կլիմայական ազդեցությունը վարակման ինդեքսի վրա: Նրանք այդ մեթոդը կիրառել են՝ ուսումնասիրրելով համաճարակաբանական տվյալները, որոնք ստացվել են 2020 թվականի ամռանը և վերաբերում են կորոնավիրուսի տարածմանը Փարիզում, Նյու Յորքում և Ռիո դե Ժանեյրոյում:
Պարզվել է, որ կորոնավիրուսի տարածման գործում նշանակալի դեր են խաղացել քամին, ջերմաստիճանը և օդի խոնավությունը: Միևնույն ժամանակ հետազոտողներն ընդգծել են, որ կանխատեսման մյուս ժամանակակից մոդելները հաճախ միայն երկու գործոն են հաշվի առնում՝ հարուցիչի փոխանցման արագությունը և հիվանդների ապաքինման տեմպերը:
Կիպրոսցի գիտնականներն ընդգծել են, որ հաշվի առնելով ստացված տվյալները՝ անհրաժեշտ է վերանայել սոցիալական հեռավորության պահպանման պահանջը, քանի որ գոյություն ունեցող չափանիշները վարակվելուց պաշտպանում են միայն կլիմայական լիարժեք հանգիստ պայմաններում:
Կարծիքներ