Վրաստանում նավթի արդյունահանումն աճել է

Վրաստանում նավթի արդյունահանումն աճել է

Նոր հանքերի շահագործումը Վրաստանում հանգեցրել է նավթի արդյունահանման զգալի աճի։ Հաշվի առնելով Վրաստանի նավթի ու գազի պետական գործակալության ներկայացրած հաշվետվությունները՝ նավթի արդյունահանումն աճել է 3 անգամ։

2021 թվականի ութ ամիսների ընթացքում Վրաստանն արդյունահանել է 26 հազար տոննա նավթ, ինչը 36 տոկոսով ավելի է 2020 թվականի հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածի համեմատ։ Aliq. Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի նավթի և գազի գործակալությունը։

Այս տարվա վերջին ամիսների ընթացքում երկրում արդյունահանվել է 14 մլն խմ գազ, մինչդեռ 2020 թվականի նույն ժամանակահատվածում արդյունահանումը կազմել է 10 մլն խմ։

«Արտադրանքի զգալի աճը պայմանավորված է նավթային ընկերությունների աշխատանքի ժամանակակից մեթոդներով, մասնավորապես՝ հորիզոնական հորատմամբ, սեյսմիկ զննումների և մագնիսական հետազոտություններով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ գործակալության, Վրաստանում նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվում են 11 ընկերություններ, վերջիններս հաղթելով տենդերները, կառավարության հետ կնքել են 25 պայմանագիր։

Տվյալների համաձայն՝ Վրաստանում արդյունահանվող նավթն ամբողջությամբ վերամշակվում է տեղում՝ երկու նավթավերամշակման գործարաններում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում