Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով

Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով

Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի կորոնավիրուսի թեստը երկրորդ անգամ դրական արդյունք է ցույց տվել:  Այս մասին հայտնում է Reuters-ը: 73-ամյա արքայազնը պետք է մասնակցեր իր մոր՝ Եղիսաբեթ թագուհու գահակալության 70-ամյակին նվիրված միջոցառմանը, որին այլևս չի կարող մասնակցել: Նշվում է, որ նա ինքնամեկուսացել է:

 

Փետրվարի 9-ին արքայազնը մասնակցել է ընդունելության, նկարներից երևում է, որ նա զրուցել է այլ հյուրերի հետ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակի հետ:

Արքայազնը դեկտեմբերին հայտնել էր, որ ինքը և իր կինը՝ Կամիլան, ստացել են Covid-19-ի պատվաստանյութի խթանիչ դեղաչափերը: Նախորդ անգամ նրա թեստի արդյունքը դրական էր եղել 2020-ի մարտին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում