Շաբաթօրյակ՝ Նոր Նորք վարչական շրջանում. աղբից մաքրվել է 15 խնդրահարույց հասցե
Երևանն առավել մաքուր դարձնելու քաղաքապետարանի նախաձեռնությանն այս շաբաթ միացել էր Նոր Նորք վարչական շրջանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Գործընթացն իրականացվել է խնդրահարույց տարածքներում, որոնք ներառում են 15 հասցե: Աշխատանքների ընթացքին հետևել են Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը:
Շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սանմաքրման ու կուտակված աղբի տեղափոխման համար աշխատանքներում ներգրավվել է 31 միավոր հատուկ տեխնիկա:
Կարծիքներ