ԱՄՆ-ը պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը

ԱՄՆ-ը պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են հյուսիսկորեական կողմի հետ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ամբողջ շրջանակը, սակայն Փհենյանից դեռ չեն ստացել համապատասխան առաջարկների պատասխանը:

Այս մասին ուրբաթ օրը հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Մենք հանդես ենք եկել Հյուսիսային Կորեայի հետ քննարկման կոնկրետ առաջարկներով: Բայց մինչ այժմ պատասխան չենք ստացել»,- ասել նա: «Մենք պատրաստ ենք քննարկել հարցերի ամբողջ շրջանակը»,- հավելել է Պսակին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում