Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է Սաակաշվիլիի կալանավորման պատճառով Կիևում իրենց դեսպանի կանչվելու լուրը

Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է Սաակաշվիլիի կալանավորման պատճառով Կիևում իրենց դեսպանի կանչվելու լուրը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալության կապակցությամբ Ուկրաինայի ԱԳՆ-ն կանչել է ոչ թե Վրաստանի դեսպանին, այլ միայն դեսպանատան դիվանագետին: Այս մասին ասված է ուրբաթ օրը Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

«Ուկրաինայում Վրաստանի դեսպանը չի կանչվել ԱԳՆ: Դեսպանության դիվանագետը հանդիպում կանցկացնի գերատեսչությունում, որը սահմանված կանոնների համաձայն, ուկրաինական կողմի հետ տեղեկատվություն կփոխանակի Միխայիլ Սաակաշվիլիի կալանավորման վերաբերյալ, որն Ուկրաինայի քաղաքացի է», - ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում