Մեջքիս վնասվածքի պատճառով UFC 311-ից դուրս գալու լուրը ճիշտ է․ Արման Ծառուկյան

Մեջքիս վնասվածքի պատճառով UFC 311-ից դուրս գալու լուրը ճիշտ է․ Արման Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը ինսթագրամյան գրառմամբ հաստատել է լուրը, որ Իսլամ Մախաչևի դեմ հունվարի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք մենամարտից հրաժարվել է։

Նրանք պետք է մենամարտեին UFC 311 մրցաշարում։

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ UFC 311-ից մեջքի վնասվածքի պատճառով դուրս գալու լուրը ճիշտ է։ Սա իմ կարիերայի ընթացքում ընդունած ամենադժվար որոշումն էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել UFC-ին՝ ըմբռնման համար, և ես անհամբերությամբ սպասում եմ իմ առաջին UFC չեմպիոնական մենամարտին ապագայում։ Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,- գրել է Ծառուկյանը։
Մախաչևի նոր մրցակիցը կլինի բրազիլացի Ռենատո Մոիկանոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում