Ազատության հրապարակում մթնոլորտը լարված է, կան բերման ենթարկավծներ. լուսանկարներ
Ազատության հրապարակում հանրահավաքը լարված մթնոլորտում է տեղի ունենում։ Հավաքվածներին բերման են ենթարկում ԱԱԾ-ն և ոստիկանական ուժերը։ Մեր թղթակիցը հայտնում է, որ ոստիկանների թիվն ավելի մեծ է, քան ցուցարարներինը։ Ցույցն առաջնորդում են ԲՀԿ, Հայրենիք, նաև ՀՅԴ ներկայացուցիչները, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը։
Նշենք, որ քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին բերման են ենթարկել, նա այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում:
«Մենք նման տեղեկություն ունենք, որ Գագիկ Ծառուկյանին տարել են ԱԱԾ»,- հայտնել է Իվետա Տոնոյանը:
Կարծիքներ