Գիտեմ, որ կարող եմ ավելին և դա կապացուցեմ. Լևոն Աղասյան

Գիտեմ, որ կարող եմ ավելին և դա կապացուցեմ. Լևոն Աղասյան

 Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը լիահույս է, որ Օլիմպիական խաղերի նորմա կլրացնի առաջիկա մրցաշարերում:«Մարտին կայացած Եվրոպայի առաջնությունից հետո Հայաստանի առաջնությունն առաջին մրցաշարն էր, և, բնականաբար, դժվար էր առաջին մեկնարկում հաջողություն գրանցել: Լարվածություն կար, և հեշտ չէր միանգամից բարձր արդյունք ցույց տալ: Գիտեմ, որ կարող եմ ավելին և առաջիկայում կապացուցեմ: Սրանք իմ «փորձնական» ցատկերն էին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աղասյանը:

Կապանցի մարզիկի խոսքով` Հայաստանում մարզումային պայմաններն այնպիսին չեն, որ նախնական ցատկեր ունենա:

Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկեց Հայաստանի աթլետիկայի 2021 թվականի առաջնությունը: Կորոնավիրուսով պայմանավորված՝ մրցաշարին այս տարի մասնակցում է ընդամենը 50 մարզիկ: Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձավ Հայաստանի չեմպիոն` գրանցելով 16:62 մետր արդյունք: Օլիմպիական խաղերի նորմա լրացնելու համար մարզիկները պետք է ցատկեն 17,14 մետր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում