Հնդկաստանում շուրջ 40 մարդ է զոհվել «Թաուքթաե» ցիկլոնի պատճառով

Հնդկաստանում շուրջ 40 մարդ է զոհվել «Թաուքթաե» ցիկլոնի պատճառով

 Անցած երկու օրն առնվազն 38 մարդ Է զոհվել Հնդկաստանի արեւմուտքում փոթորկահույզ քամու եւ հուժկու տեղատարափ անձրեւների պատճառով, որոնք բերել Է «Թաուքթաե» արեւադարձային ցիկլոնը: Ինչպես մայիսի 19-ին հայտնել Է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները, առնվազն 13 մարդ Է զոհվել Գուջարաթի նահանգում, եւս առնվազն 17-ը՝ Մահարաշթրայի նահանգում: Ավելի վաղ հաղորդվել Է ութ զոհվածների մասին Քառնաթաքայի նահանգում:

Ցիկլոնը, որն անցած շաբաթվա վերջում առաջացել Է Արաբական ծովում Լաքադիվյան կղզիների շրջանում՝ Հնդկաստանի հարավ - արեւմտյան ափի մոտ, մայիսի 16-ին եւ 17-ին անցել Է Հնդստանի արեւմտյան ափի երկայնքով՝ հետը բերելով հուժկու տեղատարափներ եւ ժամում 155 – 165 կիլոմետր արագությամբ քամի՝ ժամում մինչեւ 190 կիլոմետր պոռթկումներով:

Մայիսի 18-ի գիշերը ցիկլոնը մոտեցել Է Գուջարաթի նահանգին եւ սկսկել Է անցնել ցամաք՝ աստիճանաբար նվազենելով ինտենսիվությունը: Ինչպես մայիսի 19-ին լրարգողներին հայտնել Է Գուջարաթի գլխավոր նախարար Վիջայ Ռուփանին, վնասվել Է ավելի քան 16 հազար տուն, 40 հազարից ավելի ծառ եւ 70 հազարից ավելի Էլեկտրական սյուն եւ Էլեկտրահաղորդման կայմ տապալվել են փոթորկաբեր քամուց, 5 951 գյուղ մնացել Է առանց ԷլեկտրաԷներգիայի: Մահարաշթրայում նախնական գնահատումը հայտնաբերել Է ավելի քան 11 հազար տների մասնակի վնասում: Ավերածություններ կան Քառնաթաքայի եւ Գոայի նահանգներում:

Իշխանությունները շարունակում են տեղեկատվություն հավաքել տուժածների եւ ավելածությունների մասին: Ներկայումս «Թաուքթաեն» «շատ սաստիկ ցիկլոնային փոթորկից» թուլացել Է մինչեւ «ցիկլոնային փոթորիկ» եւ շարժվում Է Գուջարաթի ափից դեպի հյուսիս - արեւելք՝ հետ տանելով սաստիկ տեղատարափներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում