Եթե նույնը կրկնվի, կսկսենք գնալ նկատողությունների ճանապարհով. Տիգրան Ավինյան
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարակն խորհրդակցության մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձանագրեց, որ նախորդ շաբաթ տրված հանձնարարականը ոչ ամբողջությամբ է կատարվել․
«Եթե նույնը կրկնվի, հաջորդ շաբաթվանից կսկսենք գնալ նկատողությունների ճանապարհով՝ անհատական բարձրաձայնելով»,- ասաց նա:
Քաղաքապետը նաև նշեց, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում կան հանձնարարականներ, որոնք բացվել են դեռևս ապրիլ ամսին, սակայն որևէ արձագանք չեն ստացել. «Խաղի կանոնը հետևյալն է. քաղաքացին երբ որևէ խնդիր բարձրաձայնեց «Ակտիվ քաղաքացի» հարթակում, մենք պատասխանի համար ունենք ընդամենը 3 օր։ Քաղաքացին պետք է 3 օրվա ընթացքում տեղեկանա՝ կամ խնդիրը լուծվել է, կամ՝ ինչ ժամկետում է լուծվելու»։
Կարծիքներ