Եղեգ գյուղի սկզբնամասում այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ

Եղեգ գյուղի սկզբնամասում այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 13:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգ գյուղի սկզբնամասում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 18:10-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի Անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից և Եղեգ գյուղի 5 բնակիչր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում