Գերմանիայում կոչ են արել Նավալնիի վերաբերյալ նյութեր տրամադրել Ռուսաստանին
Գերմանիան պետք է Ռուսաստանին նյութեր տրամադրի Ալեքսեյ Նավալնիի հետազոտությունների վերաբերյալ։ Նման կոչով հանդես է եկել Բունդեսթագի տնտեսության եւ էներգետիկայի կոմիտեի ղեկավար Կլաուս Էռնստը, նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն:
Էռնստը հավելել է, որ հույս ունի, որ ռուսական կողմը շուտով կմիանա տվյալների վերլուծությանը: «Չի կարելի պարզաբանումներ պահանջել և միևնույն ժամանակ թաքցնել սեփական տեղեկությունները», — կարծում է նա:
Սեպտեմբերի 14-ին Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել էր, որ Նավալնիի գործով փաստաթղթային եւ բժշկական նյութերի համար անհրաժեշտ է դիմել քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ): Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բացատրել է, որ փորձանմուշներն անհրաժեշտ են քրեական գործ հարուցելու համար:
Նավալնին վատ է զգացել օգոստոսի 20-ի առավոտյան Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ, ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում: Օգոստոսի 22-ին ընդդիմադիրին տեղափոխել են Բեռլինի կլինիկա։ Գերմանացի բժիշկները հետազոտություն են անցկացրել եւ հայտնել՝ հիվանդին «Նովիչոկ» խմբի թույներով թունավորելու մասին, սակայն ռուս բժիշկները Նավալնիի օրգանիզմում թունավոր նյութեր չեն հայտնաբերել: Սեպտեմբերին հիվանդը դուրս է բերվել արհեստական կոմայից։
Կարծիքներ