Աֆղանստանում չորս ոստիկան Է զոհվել ճանապարհի մերձակայքում տեղակայված ականների պայթելու հետեւանքով

Աֆղանստանում չորս ոստիկան Է զոհվել ճանապարհի մերձակայքում տեղակայված ականների պայթելու հետեւանքով

Աֆղանստանի Ղազնի արեւելյան քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով զոհվել Է չորս ոստիկան եւ եւս երեքը վերքեր են ստացել: Այդ մասին հաղորդել Է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների:

Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը ճանապարհի մերձակայքում տեղակայված երկու ականների պայթելու մասին Է: Ինչպես հաղորդվում Է, զոհվածների թվում Է քաղաքի շրջաններից մեկի ոստիկանության ղեկավարը: Աֆղանստանում ընթանում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:

Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն Է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ:

2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան»-ի միջեւ մեկնարկել են հաշտության բանակցությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում