Օմարի լեռնանցքում վթարի հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել

Օմարի լեռնանցքում վթարի հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել

Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ռազմական մեքենան Օմարի լեռնանցքում վթարի է ենթարկվել, մահացել է երկու զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, վթարի հետևանքով մահացել են զինծառայողներ Ռամիզ Մուստաֆաևը և Ալիխան Գարագեզովը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում