Դատախազությունը պահանջում է Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Դատախազությունը պահանջում է Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

6 անշարժ գույք.

2 շարժական գույք.

6 իրավաբանական անձում մասնակցություն.

շուրջ 2 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ:

Դատարանի կողմից կիրառվել են նաև հայցի ապահովման միջոցներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում