Մերգելյանի այգում կհատվի չորացած, անկենսունակ 30 ծառ. կտնկվեն 76 արժեքավոր ծառ. Արամ Ազատյան
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը «Ֆեյսբուքի» իր էջում «Մերգելյան» զբոսայգու կանաչապտման վերաբերյալ գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել.
«Սիրելի արաբկիրցիներ, վստահեցնում եմ ձեզ, որ բոլորիս կողմից սիրված «Մերգելյան» զբոսայգին վերականգնելու ենք: Ինչպես խորհրդային տարիներին, այնպես և հիմա այն դառնալու է մեր քաղաքի ամենասիրված, գեղեցիկ և կանաչապատ հանգստի գոտիներից մեկը:
Մերգելյանի այգում ավելանալու է կանաչ զանգվածը․ կհատվի չորացած, անկենսունակ 30 ծառ, փոխարենը կտնկվեն 76 արժեքավոր ծառեր։ Ծառերի հատման վերաբերյալ որոշում կայացնում են ոլորտի մասնագետները, որոնք նաեւ ճանաչված գիտնականներ են։
ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը պատասխանատվություն է կրում կազմակերպության կողմից հեռացված յուրաքանչյուր ծառի համար: Ընթացքող աշխատանքների մասին պարզաբանել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը»,- ասվում է գրառման մեջ։
Կարծիքներ