Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը. Արցախի ՊԲ

Մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։
Կարծիքներ