«Նոա»-ն Պրեմիեր լիգայի նոր առաջատարն է
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը՝ Պրեմիեր լիգան, նոր առաջատար ունի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակներում «Նոա»-ն արտագնա խաղում մրցեց «Վեստ Արմենիա»-ի հետ։ «Նոա»-ին հաջողվեց առավելության հասնել 2:5 հաշվով։
«Նոա»-ի կազմում աչքի ընկան Գոռ Մանվելյանը, Մարսել Ժակի Վիրժիլ Պինսոնը, Էդգար Մովսեսյանը (դուբլ) և Արթուր Միրանյանը։ Իսկ «Վեստ Արմենիա»-ի գոլերը խփել են Արամ Լոռեցյանը և Չիդերա Կրիստիան Օպարաոչան։
Այս հաղթանակից հետո «Նոա»-ն Հայաստանի առաջնության միանձնյա առաջատարն է։ Թիմն ունի 59 միավոր։ Երկրորդ տեղում 57 միավորով «Փյունիկ»-ն է։
Այս տուրի շրջանակներում կկայանա նաև «Վան»-ԲԿՄԱ խաղը։
Կարծիքներ