Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով
Հանրապետության տարածքում մարտի 15-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում, 16-ին, 18-ին, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, մարտի 15-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 15-ը կբարձրանա 2-4 աստիճանով, 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-ին և 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Կարծիքներ