3 մլրդ 459 մլն դրամ՝ Sinopharm և Pfizer պատվաստանյութեր ձեռք բերելու համար
ՀՀ Կառավարությունը 3 մլրդ 459 մլն դրամ տրամադրեց չինական Sinopharm և գերմանական Pfizer պատվաստանյութեր գնելու համար: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ Կառավարության որոշման արդյունքում ձեռք կբերվի 500 հազար դեղաչափ պատվաստանյութ, 250 հազար անձի համար` 2 դեղաչափով:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան Ավանեսյանն անդրադարձավ նաև պատվաստումների գործընթացի ակտիվությանը: «Պատվաստումների նկատմամբ ակտիվությունն անընդհատ աճում է: Եվ մենք 163 հազար պատվաստում ենք իրականացրել»,- ասաց Ավանեսյանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Կառավարության որոշման արդյունքում ձեռք բերվող պատվաստանյութերի արագ մատակարարումը կխթանի պատվաստման գործընթացին: «Սա կարևորագույն երաշխիք է աշնանը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին, ունենալ ավելի շատ պատվաստված անձինք»,- ասաց Ավանեսյանը:
Կարծիքներ