ԱՄՆ-ի, ԵՄ-ի կամ Ֆրանսիայի հետ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ուղղված չէ մյուս գործընկերոջ դեմ. վարչապետ
«Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի, կամ մեր մյուս գործընկերների հետ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ուղղված չէ անվտանգային ոլորտում մեր մյուս գործընկերոջ դեմ»:
Այս մասին բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրատեսական չէ այսօրվա իրողությունների մեջ ՌԴ-ին մեջքով շրջված չլինելը, երբ Հայաստանը սերտ կապեր է հաստատում Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ, որոնք լրջագույն աշխարհաքաղաքական առճակատման մեջ են Ռուսաստանի հետ։
Ըստ վարչապետի՝ այստեղ այլ հարց է, որ Հայաստանի գործընկերներն իրենք ունեն մտավախություններ, թե այլոց հետ համագործակցությունն ինչպե՞ս կարող է ազդել իրենց անվտանգային համակարգերի վրա:
«Մենք փորձում ենք այդ հարցը կառավարել մեր գործընկերների հետ իրենց համատեղ օրակարգի մասով՝ լինելով մաքսիմալ թափանցիկ»,-նշեց ՀՀ կառավարության ղեկավարը՝ հիշեցնելով, որ դեռ Ուկրաինայի պատերազմը նոր էր սկսվել, երբ ինքը Չեխիայի CNN-ին հարցազրույց տալիս ուղիղ ասել է, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և դա իրողություն է:
Կարծիքներ