«Սևիլիա»-ն հաղթել է «Բարսելոնա»-ին

«Սևիլիա»-ն հաղթել է «Բարսելոնա»-ին

Իսպանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնա»-ն հյուրընկալվել էր «Սևիլիա»-ին:

 «Սևիլիա»-ի ֆուտբոլիստները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին կատալոնական թիմի դարպասը` սեփականը պահելով անառիկ: «Սևիլիա»-ից աչքի ընկան Ժյուլ Կունդեն և Իվան Ռակիտիչը:

«Բարսելոնա»-ի կազմում պաշտոնական 900-րդ հանդիպումն անցկացրեց Լիոնել Մեսին:

Կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 3-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում