Մեծ Բրիտանիայում պատգամավորի սպանությունից հետո կխստացվի օրենսդիրների անվտանգությունը
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հայտնել է, որ պատգամավոր Դևիդ Էյմեսի սպանությունից հետո միջոցներ կձեռնարկվեն մյուս խորհրդարանականների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միջոցները ձեռնարկվում են հենց հիմա»,- ասել է նա Sky News-ի եթերում՝ չհստակեցնելով, թե ինչ գործողությունների մասին է խոսքը:
Պրիտի Պատելը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է խորհրդարանի խոսնակների, ոստիկանության ու անվտանգության ծառայությունների հետ:
Դևիդ Էյմեսը դանակահարվել էր հոկտեմբերի 15-ին: Սպանության կասկածանքով ձերբակալվել է 25-ամյա մի տղամարդ: Ոստիկանությունը հարձակումը որակել է որպես ահաբեկչություն:
Կարծիքներ