ՆԱՍԱ-ն հետազոտող զոնդ է ուղարկել Յուպիտերի տրոյական աստերոիդների մոտ
United Launch Alliance ընկերության Atlas V կրոն հրթիռը տիեզերք է ուղարկել Lucy հետազոտական զոնդը, որն ուսումնասիրելու է Յուպիտեր մոլորակի տրոյական աստերոիդները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ն:
Ակնկալվում է, որ զոնդը Յուպիտերի աստերոիդներին կհասնի 2025 թվականի ապրիլին, իսկ աշխատանքը կավարտի 2033 թվականի մարտին:
Սա ՆԱՍԱ-ի առաջին առաքելությունն է՝ ուղղված վերոնշյալ աստերոիդներին: Ակնկալվում է, որ այս հետազոտությունը թույլ կտա ստանալ պատասխան մի շարք հարցերին՝ կապված Արեգակնային համակարգի ձևավորման հետ:
Տրոյական աստերոիդները ոչ մեծ երկնային մարմիններ են, որոնք գտնվում են այն կետերում, որտեղ Արևի ու մոլորակի գրավիտացիան հավասարակշռված են: Դրանք Յուպիտերի ուղեծրով պտտվում են Արեգակի շուրջ: Յուպիտերն ունի շուրջ 6 հազար տրոյական աստերոիդ: Երկիր մոլորակն ունի միայն մեկը:
Կարծիքներ