Ըստ ադրբեջանցի քարոզիչների ստացվում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ է հարձակվելու Ադրբեջանի վրա. Էդգար Առաքելյան
Էդգար Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ թեզ է շրջանառում, թե Հայաստանը ցանկանում է արագ հաղթանակով պատերազմ սկսել դառնալով ՆԱՏՕ-Ի հարավային նոր թևը:
Ադրբեջանցի քարոզիչների մտքի հերթական փայլատակումն է` տխմարության գագաթնակետը:
Ստացվում է, որ Հայաստանը ցանկանում է հարձակվել Ադրբեջանի վրա, դառնալով ՆԱՏՕ-Ի հարավային թև, որի անդամ է նաև Թուրքիան: Պարզ է չէ՞, որ առանց Թուրքիայի ՆԱՏՕ-ն տարածաշրջանում որևէ ռազմական գործողության չի գնա:
Ըստ ադրբեջանցի քարոզիչների ստացվում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ է հարձակվելու Ադրբեջանի վրա: Ինչը կատարյալ տխմարություն է:
Կարծիքներ